Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արեգնադեմ բնակավայրի դպրոցը 30 տարի շարունակ գործել է բնակելի երեք տներում։ Դպրոցի համար նախատեսված շինություններում անգամ սանհանգույց չկար, իսկ լվացվելու նպատակով երեխաները օգտվում էին դրսում գտնվող աղբյուրից:
Այսօր արդեն Արեգնադեմ գյուղն ունի նորակառույց դպրոց՝ ժամանակակից պահանջներին համապատասխան ու գույքով հագեցած։
Բարով վայելեք Արեգնադեմի սիրելի բնակիչներ ։)