ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Ջեյ Դի Վենսը եկավ, Ալիևին ու Նիկոլին խուտուտ տվեց, գնաց։ Բաքվին Ամերիկան 40 ռազմական կործանիչ է տվել, իսկ մեզ մի քանի հետախուզական ԱԹՍ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
«Սատանան մանրուքների մեջ է, Վենսը Ալիևին ասում էր, որ դուք շատ մարտունակ եք, խուտուտ է տալիս, որ մարտական ոգին բարձրացնի, չաղացնում են, որ Իրանի դեմ հանեն»,- մեկնաբանեց Նահապետյանը։
Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, կաթողիկոսությունն այլ երկիր տեղափոխելու և Էջմիածնի գանձերը ՀՀ-ից դուրս հանելու մասին Փաշինյանի մեղադրանքներից խոսելիս Նահապետյանը նշեց, որ նա իր պաշտոնավարումը կառուցել է ստի վրա, որևէ ապացույց չկա, որ նման քայլեր են ուզում անել։
«Նիկոլը մելկի ժուլիկ է, Օստապ Բենդերը, գանձերին ուզում է ինքը տիրանալ, տիրադավների, ոստիկանների հետ մտնելու է ու Մայր Աթոռը գրավի, ինչ ասում է ուրիշի մասին, ինքն է ուզում անել»,- մեկնաբանեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ