ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Եթե Նիկոլն ընտրությամբ պարտվի, չի հեռանալու, չորս ամիսը բավական ժամանակ է միավորվելու ու թույլ չտալու, որ նա հասնի հունիսի յոթին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Խոսելով «կաթողիկոսությունն այլ երկիր տեղափոխելու և Էջմիածնի գանձերը ՀՀ-ից դուրս հանելու» մասին Փաշինյանի մեղադրանքներից՝ պատգամավորը նկատեց, որ դա հերթական սուտն է՝ հեղինակազրկելու եկեղեցին ու հոգևորականներին․
«Գանձագողն ինքն է, մեզանից գողացել է հարյուրավոր եկեղեցիներ, բնակավայրեր, դավաճանել ՀՀ շահը, նա հիմա համապատասխան տեղում կլիներ, եթե ԱԱԾ ունենայինք։ Նիկոլը Վեհափառի ու Սրբազանի անձի հետ խնդիր չունի, հանձնարարական է կատարում, անհատակ ստորությամբ Վեհարանն են գրոհելու ու պղծեն Մայր Տաճարը»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ