Բելգորոդի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների հետևանքով հինգ խաղաղ բնակիչ է վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260217/belgvorvodi-marzum-ukrainaji-zu-i-harvatsneri-hetevanqvov-hing-khaghagh-bnakich-e-viravvorvel-98916740.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94249647_0:280:960:1000_1920x0_80_0_0_fbf64c42421d2d245e930f137d429cb2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Հարձակման են ենթարկվել Բելգորոդի մարզի երեք մունիցիպալիտետներ։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Բելգորոդի մարզի երեք մունիցիպալիտետներում հինգ խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել երեք մունիցիպալիտետների ուղղությամբ։ Տուժել է հինգ խաղաղ բնակիչ։ Բելգորոդի շրջանի Մայսկի ավանում անօդաչուն հարձակվել է առևտրային օբյեկտի վրա։ Մի տղամարդ գլխի և որովայնի բազմակի բեկորային վնասվածքներ է ստացել։ Մեկ այլ տղամարդ կրծքավանդակի և ազդրի բեկորային վնասվածքներ ունի։ Երրորդ տուժածի մոտ նախնական ախտորոշվել է բարոտրավմա»,-իր Telegram-ալիքում գրել է Գլադկովը։

Նա հավելել է, որ Գրայվորոնի շրջանի Պոչաևո գյուղի տարածքում ավտոմեքենայի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով վարորդը ստացել է բարոտրավմա, ինչպես նաև ձեռքի այրվածք։

Մարզպետի տվյալներով՝ Շեբեկինոյի շրջանի Բելյանկա գյուղում դրոնը հարվածել է մեքենային։ Ականապայթյունային վնասվածքով և մեջքի բեկորային վիրավորումով տղամարդուն ինքնապաշտպանական ուժերի մարտիկները տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment