Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու նկատմամբ կիրառված կալանքները վերացվեցին

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն. դրամ գրավ և բացակայելու արգելք: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Հիշեցնեմ, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ ակնհայտ անհիմն և ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում»,- գրել է Զոհրաբյանը:

 

Leave a comment