Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին 23 տարվա ազատազրկում է սպառնում

Քաղաքականություն

17.02.2026 | 18:42

ՌԴ-ում պետական ​​մեղադրողը միջնորդել է 23 տարվա ազատազրկման դատապարտել Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկիին, որը մեղադրվում է երկու հանցագործության մեջ: Քրեական գործով դատավարությունը մոտենում է ավարտին, Սվերդլովսկի մարզային դատարանում ավարտվում են եզրափակիչ ելույթները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը ատենակալների կողմից մեղավոր է ճանաչվել գործարարների սպանության և սպանության փորձի մեջ։

Մեղադրանքի կողմը մյուս մեղադրյալների համար պահանջել է հետևյալ պատժաչափերը․ Ակիֆ Սաֆարով՝ 23 տարի, Այազ Սաֆարով՝ 22 տարի, Քամալ Սաֆարով՝ 18 տարի, Մազահիր Սաֆարով՝ 13 տարի, Բաքիր Սաֆարով՝ 13 տարի և Շուջայադդին Ռաջաբով՝ 15 տարի ժամկետով ազատազրկում։

Դատավոր Յուրի Ռադչուկը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատավճիռը կհրապարակվի մարտի 5-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment