Քաղաքականություն
17.02.2026 | 17:59
Բաքվի զինվորական դատարանի կողմից 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի բանտում։ Ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճռից։
Նշվում է, որ դատարանի վերջնական որոշումը (դատավճիռը) հրապարակվել է մի գործով, որը մեկնարկել է 2025 թվականի տարվա հունվարի 17-ին և տևել ավելի քան մեկ տարի։
Նշվում է, որ Վարդանյանին առաջադրված մեղադրանքները Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 228.3 հոդվածով վերաորակվել են՝ որպես նույն օրենսգրքի 228.2.1 հոդված։ Ավելին, մեղադրանքներից հանվել են Քրեական օրենսգրքի 279.1 և 279.2 հոդվածները։
Ռուբեն Վարդանյանը մեղավոր է ճանաչվել, իբր, ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու, սանձազերծելու և վարելու, բնակչության բռնի տեղահանման, հետապնդման, անձանց բռնի անհետացման, միջազգային իրավունքի խախտմամբ ազատազրկման, խոշտանգումների, վարձկան գործունեության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման, կանխամտածված սպանության, անօրինական ձեռնարկատիրության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր միավորում (կազմակերպություն) ստեղծելու և այլ մեղադրանքներով։ Նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի