Բաքվում Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում

Բաքվում դատարանի որոշմամբ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում ընթացող կեղծ դատական նիստին Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է շինծու դատավարություն՝ ուղղված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ հայ գերիների դեմ։

Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։ Նրանցից մի քանիսի վերաբերյալ նույնպես վերջերս կայացվեցին ապօրինի դատավճիռներ՝ ցմահ ազատազրկման տեսքով։

Հավելենք, որ Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացվել էր, չնայած նրա միջնորդությանը՝ միացնել նյութերը մյուս մեղադրյալների նյութերի հետ, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը քննել առանձին։

–00—ՅՄ

Leave a comment