Ժնևում ավարտվել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը։ Այս ամասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաղորդել էր, որ բանակցություններում քննարկվում են պատժամիջոցների վերացման մանրամասները և միջուկային ծրագիրը։