2025-ի 2% աճն ու հունվարյան բումը. զրույց Լուսինե Գևորգյանի հետ

Ինչո՞ւ 2025-ի համար կանխատեսված զբոսաշրջային այցելությունների 20% աճի փոխարեն տարին փակվեց ընդամենը 2%-ով, և ինչո՞վ է պայմանավորված այս տարվա հունվարի կտրուկ աճը։ «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ քննարկում ենք ոլորտի խնդիրները և զարգացման հիմնական միտումները։

Զրույցի առանցքում են՝ 2026-ի հունվարյան ակտիվությունը, Գյումրիի՝ որպես նոր տուրիստական դարպասի հնարավորությունները և պարտադիր ռեեստրի ներդրման ռիսկերը փոքր բիզնեսի համար։ Ենթակառուցվածքներն արդյոք պատրա՞ստ են վճարունակ և քմահաճ զբոսաշրջիկներ ընդունելուն, և ինչքանո՞վ է արդյունավետ բյուջեից միլիոնավոր դոլարներ ծախսել «աստղային» համերգների վրա։

0:00 – Խոստացված 20% և իրական 2% աճը. ի՞նչ եղավ 2025-ին
2:06 – Ռուսական շուկայի մասնաբաժինն ու ոլորտի դիվերսիֆիկացիան
3:30 – Ռումինիայից և Չինաստանից աճող զբոսաշրջային այցերը
6:18 – Հունիսից սպասվում են ուղիղ չվերթներ Պեկին և Շանհայ
8:18 – AirBaltic-ը գալիս է. մայիսից կմեկնարկեն Ռիգա-Երևան չվերթները
9:09 – Գյումրիից դեպի ԵՄ երկրներ չվերթները կավելալնա՞ն
11:49 – 120 մլն դոլար՝ տուրիզմի զարգացման համար
12:28 – Ինչպե՞ս ստացվեց հունվարին զբոսաշրջության 30% աճ
15:24 – Զբոսաշրջությամբ զբաղվողները պետք է մտնեն կարգավորման դաշտ
19:55 – Ինչպե՞ս է աշխատելու պետական վարկանիշային համակարգը
22:03 – Հայաստանը պատրա՞ստ է ընդունել վճարունակ, բայց քմահաճ զբոսաշրջիկների
25:01 – Զբոսաշրջիկը պետք է մնա Հայաստանում ոչ թե 3, այլ 7 օր
27:10 – Որքա՞ն է Հայաստանը ծախսում մեկ զբոսաշրջիկ բերելու վրա
28:37 – Սպասվում է համերգային տուրիզմի ակտիվություն
29:57 – 2026-ի մեծ իրադարձությունները. Գինու «Օլիմպիադան», Միշլենի շեֆ խոհարարները և COP17-ը

The post 2025-ի 2% աճն ու հունվարյան բումը. զրույց Լուսինե Գևորգյանի հետ appeared first on CIVILNET.

Leave a comment