Ժնևում մեկնարկել է միջուկային գործարքի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը


Ժնևում Օմանի գլխավոր հյուպատոսությունում մեկնարկել է միջուկային գործարքի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը: Թեհրանից հայտնում են, որ օրակարգում են բացառապես իրանական միջուկային ծրագիրը և արևմտյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը:


 


Բանակցություններն անցնում են անուղղակի ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանականը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։


 


Զուգահեռ, Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը նախազգուշացրել է Դոնալդ Թրամփին, որ կխորտակեն ամերիկյան նավատորմը, եթե այն սպառնա Իրանին:

Դիտումների քանակ3

Leave a comment