Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պնդելով, որ կարող է խորտակել ամերիկյան ռազմանավերը, հաղորդում է Tasnim-ը։
«Նրանք անընդհատ ասում են, որ նավեր են ուղարկել Իրան։ Նավը վտանգավոր սարք է, բայց ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է խորտակել այդ նավը», – ասել է Խամենեին։
Նա նաև անդրադարձել է Թրամփի պնդումները աշխարհի ամենաուժեղ բանակն ունենալու մասին՝ նշելով, որ նույնիսկ այն կարող է «լուրջ վնասվել»։
«Նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը երբեմն կարող է այնպիսի ապտակ ստանալ, որ այլևս չկարողանա ոտքի կանգնել»,-ասել է նա։