ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Պետրոս Ղազարյանի։
Սաթիկ Սեյրանյանը պահանջում է պարտավորեցնել Պետրոս Էդիկի Ղազարյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Petros Ghazaryan» էջի միջոցով բոլորին հասանելի եղանակով հրապարակայնորեն հերքել 14.01.2026թ-ին, ժամը 16:57-ին կատարված հրապարակման մեջ տեղ գտած, իրականությանը չհամապատասխանող, հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները՝ (Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են /…/ Սաթիկ Սեյրանյանը /…/, – /…/ նրա սանջակ 24 նյուզը /…/,- /…/ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա/…/,- /…/ Վստահ եմ նրանք ուրախ կլինեին, եթե այդ սպառնալիքը իրականանար/…/։) և որպես հետևանք պարտավորեցնել Պետրոս Էդիկի Ղազարյանին իր էջում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով, «Հերքում» խորագրի ներքո հրապարակել հերքման տեքստ։ Պետրոս Էդիկի Ղազարյանից հօգուտ Սաթիկ Գերասիմի Սեյրանյանի բռնագանձել 1 000 000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
Գործը դատարան է ստացվել փետրվարի 13-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։
Հասմիկ Սարգսյան
–00—ՅՄ