Քրեական ոստիկաններն առգրավել են մեկ կիլոգրամ 148 գրամ մարիխուանա


Փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ավտոճանապարհին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։


 


Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։


 


ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հաջորդ օրը կատարված խուզարկությամբ «ԲՄՎ» մակնիշի մեքենայում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ մեկ կիլոգրամ 148 գրամ քաշով։


Հանգամանքները պարզվում են։


 

Leave a comment