Զովունիում հնչած կրակոցների և սպանության փորձի դեպքով կա ձերբակալված. հարուցվել է քրեական վարույթ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է:
«Սպանության փորձի և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ»,- հավելել են Քննչական կոմիտեից:
ՆԳՆ-ից էլ ավելի վաղ հայտնել էին, որ հանցագործության համար կասկածվող անձը եղել է ոչ սթափ վիճակում և հանցագործությունը կատարել է իր անունով հաշվառված որսորդական հրազենով: