«Խուզարկության արդյունքում կնոջ մոտից հայտնաբերվել է ընդհանուր 5,5 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։
Վերջինս ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողների կողմից և թմրամիջոցի նմանվող զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում։