«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուբեն, հավատում եմ վերադարձիդ։
Հավատում եմ Քո անցած ճանապարհին,
Քո ընտրություններին, երբ դրանք ծանր էին ու դժվար։
Հավատում եմ Քո լռության մեջ եղած արժանապատվությանը,
Քո խոսքի պատասխանատվությանը, Քո գործի ուժին։
Շարունակելու ենք անել հնարավորն ու անհնարը, որ վերադառնաս։
Վերադարձ, որը դառնալու է հայրենիքին նոր նվիրում՝ նոր ուժով, նոր գաղափարներով»: