Խաղաղության խորհուրդը որոշակի դեպքերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Խաղաղության խորհուրդի և ՄԱԿ-ի համագործակցության մասին՝ նշելով,  որ որոշակի դեպքերում կհամագործակցի ՄԱԿ-ի հետ:

Նա այս մասին հայտարարել է Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

Թրամփը  շշետել է, որ իր ստեղծած հաստատությունը կհամագործակցի ՄԱԿ-ի հետ՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ՄԱԿ-ը «ունի հսկայական ներուժ», բայց չի օգտագործել այն: «Կարծում եմ՝ նրանք (ՄԱԿ-ը) կարող են մեզ մի փոքր օգնել, մենք որոշակի դեպքերում կհամագործակցենք ՄԱԿ-ի հետ», – ասել է նա:

Սպիտակ տան ղեկավարը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են երկու կազմակերպությունները նախատեսում համագործակցել: 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Խաղաղության խորհուրդը կարող է դառնալ «ամենաազդեցիկ միջազգային հաստատությունը», ինչպես նախկինում նկարագրել էր ինքը՝ Թրամփը, նա ասել է․ «Կարծում եմ՝ կարող է: Աշխարհի բոլոր առաջնորդները ներդնում են հսկայական ռեսուրսներ, և կարծում եմ՝ այն դուրս կգնա Գազայի սահմաններից», – նշել է Թրամփը:

Leave a comment