https://arm.sputniknews.ru/20260217/pashinjany-kharkhlum-e-hajvoc-petakanutjan-himqery-ev-sahmanadrakan-kargy-hak-98893199.html
Փաշինյանը խարխլում է Հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը․ ՀԱԿ
Փաշինյանը խարխլում է Հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը․ ՀԱԿ
Sputnik Արմենիա
Հայ ազգային կոնգրեսը դիմում է միջազգային կառույցներին՝ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող… 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T10:44+0400
2026-02-17T10:44+0400
2026-02-17T10:45+0400
հայ ազգային կոնգրես (հակ)
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
սահմանադրություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_0:110:1395:895_1920x0_80_0_0_b0c196fe925533b35f17afc43e753fd4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ապօրինի գործողությունների մեջ ներգրավելով դատական համակարգը և իրավապահ մարմիններն, խարխլում է Հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը։ Այս մասին նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, որով Կոնգրեսը քննադատում է կաթողիկոսի և մյուս հոգևորականների դեմ հարուցված քրեական հետապնդումը, ճնշումներն ու իր անվերապահ աջակցությունը հայտնում Հայ առաքելական եկեղեցուն։Շեշտում են՝ Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ և խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։«Սա բացահայտ ծաղր է արդարադատության, օրինականության և բանականության նկատմամբ։ Դատարանը, անթաքույց ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու օրինականությունը, վարույթ է ընդունել և հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերյալ, որի առարկան գտնվում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ իրավասության ներքո»,- նշված է Կոնգրեսի տարածած հայտարարությունում։Դրանում նաև մեջբերվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածները, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են կատարվող գործընթացների ապօրինի բնույթը։Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_19:0:1439:1065_1920x0_80_0_0_b3ef80970c3f5689eb7082ee688c1580.jpg.webp
հայ ազգային կոնգրես (հակ), ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, սահմանադրություն, նիկոլ փաշինյան
հայ ազգային կոնգրես (հակ), ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, սահմանադրություն, նիկոլ փաշինյան
Հայ ազգային կոնգրեսը դիմում է միջազգային կառույցներին՝ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ապօրինի գործողությունների մեջ ներգրավելով դատական համակարգը և իրավապահ մարմիններն, խարխլում է Հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը։ Այս մասին նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, որով Կոնգրեսը քննադատում է կաթողիկոսի և մյուս հոգևորականների դեմ հարուցված քրեական հետապնդումը, ճնշումներն ու իր անվերապահ աջակցությունը հայտնում Հայ առաքելական եկեղեցուն։
«Պետական հաստատությունները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծվել են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկելու անպատվաբեր գործին․․․ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ»,- նշված է ՀԱԿ հայտարարության մեջ։
Շեշտում են՝ Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ և խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
«Սա բացահայտ ծաղր է արդարադատության, օրինականության և բանականության նկատմամբ։ Դատարանը, անթաքույց ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու օրինականությունը, վարույթ է ընդունել և հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերյալ, որի առարկան գտնվում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ իրավասության ներքո»,- նշված է Կոնգրեսի տարածած հայտարարությունում։
Դրանում նաև մեջբերվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածները, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են կատարվող գործընթացների ապօրինի բնույթը։