Թրամփը Ուկրաինային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան պետք է հնարավորինս արագ ցուցաբերի ճկունություն խաղաղ կարգավորման բանակցություններում, այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One-ի ինքնաթիռում:

Հեռարձակումը հասանելի է Սպիտակ տան YouTube ալիքում։

«Առայժմ Ուկրաինայի համար ավելի լավ է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այսքանը կասեմ ձեզ: Մենք այնպիսի դիրքորոշում ունենք, որ ուզում ենք, որ նրանք նստեն (բանակցային սեղանի շուրջ)»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ժնևում կայանալիք բանակցությունների առաջիկա փուլից իր ակնկալիքների մասին հարցին։

Նշենք, որ Ժնևի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 17-18-ը: Ռուսական պատվիրակության ղեկավարը կլինի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորել է Մոսկվայի բանակցային թիմը 2022 և 2025 թվականների Ստամբուլի հանդիպումներում:

Leave a comment