ԱՄՆ-ում հոկեյի խաղի ժամանակ կրակոցներ հետևանքով երեք մարդ է զոհվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ քաղաքում հոկեյի խաղի ժամանակ կրակոցներ են հնչել։ 
Դեպքը տեղի է ունեցել Փոթաքեթում ժամը 14:00-ի սահմաններում, հենց այն պահին, երբ սառցադաշտում պետք է սկսվեր ավագ դպրոցների թիմերի միջև հոկեյի խաղը։

Ըստ «New York Post»-ի՝ տղամարդը կրակել է կնոջ և երեք երեխաների վրա, ապա՝ ինքն իրեն, որի արդյունքում զոհվել է երեք մարդ։  Եվս չորս մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։

Նախնական տեղեկությունները համաձայն ողբերգության պատճառը կենցաղային վեճն է եղել։ Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել միջադեպը՝ պարզելու բոլոր հանգամանքներն ու դրդապատճառները։

Leave a comment