Այսօր 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում. ՀԱՍՑԵՆԵՐ

Այսօր 10-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում


ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 10-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 17-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Մ.Մելիքյան փողոցի և նրբանցքի, Մ.Սարգսյան, Զ.Քանաքեռցու 106-1-106/12, 106/2, 126-126/2, 145-145/2, 147-149/1, 151-151/9, 153 շենքերի ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։


Leave a comment