ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է. «Ավարտեցի Հայոց պատմության 3-րդ հատորի 1-ին գրքի ընթերցումը և միանգամից սկսեցի 3-րդ հատորի 2-րդ գրքի ընթերցումը: Սերտել պատմության դասերը, դա, ըստ էության, այն է, ինչ ես անում եմ անընդհատ, և դրա պատճառներից մեկն է, որ մենք այսօր զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք»: