https://arm.sputniknews.ru/20260217/amenaerkaratev-hardzakumneric-meky-sevastvopvoli-vra-gisherva-yntacqum-24-anodachu-e-khvocvel-98890456.html
Ամենաերկարատև հարձակումներից մեկը Սևաստոպոլի վրա. գիշերվա ընթացքում 24 անօդաչու է խոցվել
Ամենաերկարատև հարձակումներից մեկը Սևաստոպոլի վրա. գիշերվա ընթացքում 24 անօդաչու է խոցվել
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով մեկ երեխա է վիրավորվել։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T09:22+0400
2026-02-17T09:22+0400
2026-02-17T09:23+0400
ուկրաինա
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
սևաստոպոլ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36293578_0:251:3194:2048_1920x0_80_0_0_eaebe7ab7d44947bf8167d889608e021.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը հետ են մղել Սևաստոպոլի վրա վերջին ժամանակների ամենաերկարատև հարձակումներից մեկը, 24 անօդաչու է խոցվել։ Այս մասին Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է Telegram–ում։«Ամբողջ գիշերը ՀՕՊ–ի և մեր Սևծովյան նավատորմի ուժերը հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ Սա վերջին ժամանակների ամենաերկարատև հարձակումներից մեկն էր։ Ընդհանուր առմամբ 24 անօդաչու է խոցվել», – ասվում է հաղորդագրության մեջ։Մեկ երեխա է վիրավորվել։Սևաստոպոլի փրկարարական ծառայության տվյալներով՝ Գոգոլի փողոցում խոցված անօդաչուի ընկած մարտական մասը պայթել է բակերից մեկում։ Երեք բազմաբնակարանային շենքերում բեկորներից ապակիներ են կոտրվել, մեծ թվով մեքենաներ են վնասվել։Մասնավոր տների բակերում բնակիչները անօդաչուի բազմաթիվ բեկորներ են հայտնաբերել։ Գազատար խողովակների վնասվածքներ են արձանագրվել։Ֆիոլենտովսկոյե մայրուղու մոտ գտնվող ևս երկու այգեգործական ընկերությունների տարածքում հայտնաբերվել են խոցված անօդաչուի բեկորներ, մասնավոր տների պատուհաններ են կոտրվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
սևաստոպոլ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36293578_463:0:3194:2048_1920x0_80_0_0_9808909d83b17a179df62c3924b4604c.jpg.webp
ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, սևաստոպոլ, երեխա
ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, սևաստոպոլ, երեխա
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով մեկ երեխա է վիրավորվել։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը հետ են մղել Սևաստոպոլի վրա վերջին ժամանակների ամենաերկարատև հարձակումներից մեկը, 24 անօդաչու է խոցվել։ Այս մասին Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է Telegram–ում։
«Ամբողջ գիշերը ՀՕՊ–ի և մեր Սևծովյան նավատորմի ուժերը հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ Սա վերջին ժամանակների ամենաերկարատև հարձակումներից մեկն էր։ Ընդհանուր առմամբ 24 անօդաչու է խոցվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մեկ երեխա է վիրավորվել։
«Ֆիոլենտովսկոյե մայրուղու վրա ընկնած անօդաչուի հարվածային ալիքից մասնավոր տներից մեկում պատուհան է կոտրվել։ 9 տարեկան տղան ոտքերի բեկորային վնասվածք է ստացել։ Նրան տեղափոխվել են մանկական հիվանդանոց, վիճակը բավարար է», – նշել է Սևաստոպոլի ղեկավարը։
Սևաստոպոլի փրկարարական ծառայության տվյալներով՝ Գոգոլի փողոցում խոցված անօդաչուի ընկած մարտական մասը պայթել է բակերից մեկում։ Երեք բազմաբնակարանային շենքերում բեկորներից ապակիներ են կոտրվել, մեծ թվով մեքենաներ են վնասվել։
Մասնավոր տների բակերում բնակիչները անօդաչուի բազմաթիվ բեկորներ են հայտնաբերել։ Գազատար խողովակների վնասվածքներ են արձանագրվել։
Ֆիոլենտովսկոյե մայրուղու մոտ գտնվող ևս երկու այգեգործական ընկերությունների տարածքում հայտնաբերվել են խոցված անօդաչուի բեկորներ, մասնավոր տների պատուհաններ են կոտրվել։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։