Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Գեղասահքի մրցաշարի սպորտային զույգերի պայքարում Ակոպովան ու Ռախմանինը 180.66 միավոր վաստակեցին կարճ ու ազատ ծրագրերի համագումարում։ Կարճ ծրագրից հետո նրանք 12-րդն էին, իսկ ազատ ծրագրում հանդես եկան հնդիկ կոմպոզիտոր Ալա Ռահմանի երաժշտության ներքո ու գրանցեցին 14-րդ արդյունքը (114. 39 միավոր)։

Օլիմպիական չեմպիոն դարձան Ճապոնիան ներկայացնող Միուրա Ռիկուն ու Կիհարա Ռիուիչին։ Վրաստանի սպորտային զույգերը գրավեց երկրորդ տեղը, գերմանացիներն արժանացան բրոնզե մեդալին։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը մասնակցեց ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարին։

Leave a comment