Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Միլանի Ice Skating Arena-ում մասնացեցին ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի ազատ ծրագրին:
Զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո և վաստակեց 114. 39 միավոր: Կարինա Ակոպովան երկու պտույտների ժամանակ ձախողեց: Մրցավարները տեխնիկան գնահատեցին 59.88 միավոր, բարդությունը՝ 55.51 միավոր:
Կարճ ծրագրում վաստակած միավորի հանրագումարում Հայաստանի օլիմպիական զույգը վաստակեց 180. 66 միավոր: