Ռուսական դիզվառելիքի պոտենցիալ գնորդների հետ բանակցություններն ընթացքի մեջ են. Նովակ

Բաժանորդագրվել

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ բանակցություններ են ընթանում նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունների միջև։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական ընկերությունները բանակցություններ են վարում դիզվառելիքի հնարավոր գնորդների հետ։ Այս մասին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ՌԴ կառավարությունն օպերատիվ կերպով որոշում է ընդունել դիզվառելիքի արտահանման արգելքը մասնակիորեն վերացնելու և այն համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկա մատակարարելու հնարավորության մասին։

Նովակը հիշեցրել է, որ մինչ այդ գործում էին պատժամիջոցներ, որոնք ամերիկյան կողմը վերացրել է 6 ամսով։

«Եվ այժմ արդեն բանակցություններ են ընթանում մեր ընկերությունների և ռուսական հումքի գնորդների, ինչպես նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության միջև», – հստակեցրել է Նովակը։

Ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանից դիզվառելիքի մատակարարումների շուրջ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուրախ է ռուսական դիզվառելիք ստանալու հնարավորության համար և դրա կարիքն ունի։

ՀՀ-ում վաճառվող բենզինն ու դիզվառելիքը ամենաթանկն են տարածաշրջանում. Թավադյան

Leave a comment