https://arm.sputniknews.ru/20260216/hajastany-nerkajacnvogh-geghasahvordnery-azat-tsragiry-nerkajacrin-hndkakan-hnchjunneri-nerqvo-98884077.html
Հայաստանը ներկայացնող գեղասահորդները ազատ ծրագիրը ներկայացրին հնդկական հնչյունների ներքո
Հայաստանը ներկայացնող գեղասահորդները ազատ ծրագիրը ներկայացրին հնդկական հնչյունների ներքո
Sputnik Արմենիա
Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ է, որ օլիմպիական խաղերում հանդես է գալիս հայկական սպորտային զույգ։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T23:57+0400
2026-02-16T23:57+0400
2026-02-16T23:57+0400
նիկիտա ռախմանին
գեղասահորդ
գեղասահք
օլիմպիադա
օլիմպիական խաղեր
միլան
կարինա ակոպովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98835240_0:84:1600:984_1920x0_80_0_0_962919fc5fd8fce8a52b04b7a859b9c7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Միլանի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը քիչ առաջ հրաշալի ելույթ ունեցան՝ վաստակելով 180,66 միավոր։Ազատ ծրագրում զույգի ելույթը «Միլիոնատերը ետնախորշից» հնդկական հայտնի ֆիլմի երաժշտության ներքո էր։Նշենք, որ զույգի ելույթը պատմական իրադարձություն է մեր երկրի համար։ Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ է, որ օլիմպիական խաղերում հանդես է գալիս հայկական սպորտային զույգ (2006թ․ իտալական Թուրինում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում պարային զույգ ենք ունեցել,– խմբ․):Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը 2025 թվականից փոխել են քաղաքացիությունը ռուսականից հայկականի։Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 15-ին, կարճ ծրագրում հայ գեղասահորդները փայլուն ելույթ ունեցան Արագ Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո։ Թեպետ Ադրբեջանի բարձրացրած աղմուկից հետո երաժշտության անունը ո՛չ գրվեց, ո՛չ էլ հայտարարվեց, այնուամենայնիվ, այն հնչեց։ Զույգը վաստակեց 66.27 միավոր՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը։ Այդպիսով զույգը հաղթահարեց որակավորման փուլն ու իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին:
միլան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98835240_89:0:1512:1067_1920x0_80_0_0_458866f93366a72e151f59eb2b769ce4.jpg.webp
նիկիտա ռախմանին, գեղասահորդ, գեղասահք, օլիմպիադա, օլիմպիական խաղեր, միլան, կարինա ակոպովա
նիկիտա ռախմանին, գեղասահորդ, գեղասահք, օլիմպիադա, օլիմպիական խաղեր, միլան, կարինա ակոպովա
Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ է, որ օլիմպիական խաղերում հանդես է գալիս հայկական սպորտային զույգ։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Միլանի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը քիչ առաջ հրաշալի ելույթ ունեցան՝ վաստակելով 180,66 միավոր։
Ազատ ծրագրում զույգի ելույթը «Միլիոնատերը ետնախորշից» հնդկական հայտնի ֆիլմի երաժշտության ներքո էր։
Նշենք, որ զույգի ելույթը պատմական իրադարձություն է մեր երկրի համար։ Գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ է, որ օլիմպիական խաղերում հանդես է գալիս հայկական սպորտային զույգ (2006թ․ իտալական Թուրինում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում պարային զույգ ենք ունեցել,– խմբ․):
Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը 2025 թվականից փոխել են քաղաքացիությունը ռուսականից հայկականի։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 15-ին, կարճ ծրագրում հայ գեղասահորդները փայլուն ելույթ ունեցան Արագ Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո։ Թեպետ Ադրբեջանի բարձրացրած աղմուկից հետո երաժշտության անունը ո՛չ գրվեց, ո՛չ էլ հայտարարվեց, այնուամենայնիվ, այն հնչեց։ Զույգը վաստակեց 66.27 միավոր՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը։ Այդպիսով զույգը հաղթահարեց որակավորման փուլն ու իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին: