Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․ «Ալեն Սիմոնյանի հայտարարությունը «մի 4-5 բարձրաստիճան հոգեւորականների» մանկապղծության մասին,, սովորական սուտ չէ, սա զազրելի մեղադրանք է, կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից և այդ կեղտը հոսում է ոչ միայն հոգևորականների, այլև մեր վրա։ Ամբողջ օրն ուզում ես ազատվել այդ կեղտից, չես կարողանում, կեղտի շերտը շատ հաստ է։
Ինչ հիմքով է ասում, ում է նման մեղադրանք առաջադրված։ Ոչ մեկին։ Նպատակն է ամեն գնով անարգել եկեղեցուն և հոգևորականներին։ Օրենսդիր մարմնի ղեկավարն այն մարդն է, որը թքել էր քաղաքացու վրա և գլխավոր դատախազը հանցակազմ չէր տեսել այդ արարքում, իսկ հիմա կտեսնի՞: Գլխավոր դատախազը պարտավոր է արձագանքել այս անբարո զրպարտչական հայտարարությանը»։