«Զանգեզուրի միջանցքը» բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան և Բալկանյան տարածաշրջանների միջև կապի ամրապնդման համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը և Սերբիան` որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող միջին տերություններ, կարևոր դեր են խաղում նաև միջտարածաշրջանային համագործակցության մեջ։ Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում, ավելի լայն՝ Կասպյան տարածաշրջանում, մինչդեռ Սերբիան՝ Բալկաններում։ Զանգեզուրի միջանցքը կամ TRIPP նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան/Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապի ամրապնդման համար»,- գրել է նա։