Փետրվար 16,2026 20:25
Ավստրիական կաթոլիկական kathpress -ը փետրվարի 16-ին, ժամը 13:41-ին տեղադրեց սույն վերնագրով տեղեկությունը՝ ծանուցելով, թե վաղվանից՝ երեքշաբթիից հինգշաբթի խորհրդակցությունների նպատակով Ավստրիայի սուրբ Պյոլթենում սպասվում է մոտ 30 եպիսկոպոսի մասնակցություն:
Գարեգին Բ կաթողիկոսը և այլ եպիսկոպոսներ կմասնակցեն առցանց:
kathpress -ը հղում է արել Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի՝ հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցին՝ հաստատելով, որ եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա նախատեսվածի համաձայն: Այն եպիսկոպոսները, որ չեն կարող անձամբ մասնակցել, քանի որ գտնվում են Հայաստանի իշխանությունների սահմանված ճանապարհորդության արգելքի տակ, կմասնակցեն առցանց:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: