Փետրվար 16,2026 18:55
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը:
Գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված: Ընդհանուր առմամբ 2026 թ.. կիրականացվի 200 հազար քմ աշխատանք:
Նախ իրականացվում է երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, հետո նոր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում: Երթևեկությունը անխափան կազմակերպելու նպատակով փոսային նորոգումները կազմակերպվում են գիշերային ժամերին։
Արդեն ապրիլ ամսից կմեկնարկի միջին նորոգման տարեկան ծրագիրը, որն ընդգրկում է նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի, ուղղում:
Երևանի քաղաքապետարան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: