Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ վերջինը կոտրել է լուսակիրը, ցուցանակն ու վնասել շինությունը. կան վիրավորներ

ոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:45-ի սահմաններում Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» ու «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Honda»-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում՝ կոտրելով լուսակիրը, ցուցանակը ու վնասելով հարևանությամբ գործող շինությունը։

Leave a comment