Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Լոնդոն՝ մասնակցելու հանքարդյունաբերական միջազգային համաժողովին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կգործուղվի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն՝ մասնակցելու «Ապագայի ռեսուրսների ապահովում 2026» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից։

Դավիթ Խուդաթյանին հանձնարարվել է գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

Leave a comment