Իրանի ռազմական ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել Հորմուզի նեղուցի վերահսկմանն ուղղված լայնամասշտաբ զորավարժություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքմանը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի զորավարժությունները մեկնարկել են Հորմուզի նեղուցի շրջանում:
Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ զորավարժություններն անցկացվում են Մերձավոր Արևելքում լարվածության աճի և ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման ֆոնին: Զորավարժությունների շրջանակում մշակվում են անվտանգության սպառնալիքներին հակազդելու սցենարներ և ստուգվում է ծայրահեղ պայմաններում գործելու համար ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը:
SNN գործակալությունը հստակեցնում է, որ մանևրների առանցքային տարրը լինելու է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում հնարավոր սադրանքներին արագ և վճռական արձագանքելու կարողության ստուգումը: