«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի հանդեպ Վճռաբեկ դատարանն ակնհայտորեն ցուցաբերել է տարբերակված մոտեցում, ու դա ստուգելի է մաթեմատիկորեն։
Այսպես, Վճռաբեկի պաշտոնական կայքէջի տվյալների հիման վրա, ԱԲ-ի օգնությամբ, կատարեցի հետևյալ պարզ հաշվարկը. վերցրեցի դատավճիռների դեմ (առանց միջանկյալ ակտերի) քրեական պալատի կայացրած վերջին 20 որոշումները (2026-ի հունիսից նոյեմբեր), հաշվել տվեցի բողոքը վարույթ ընդունելուց մինչև վերջնական որոշման կայացում ընկած ժամանակահատվածները, ապա հաշվել տվեցի այդ ժամանակահատվածների միջինը։ Ստացվեց 568 օր, այսինքն՝ մեկ ու կես տարուց ավելի։
Մինչդեռ Դավիթի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ։
Բա սա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: