Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները հույս ունի համաձայնության հասնել Իրանի հետ դիվանագիտական ուղիներով, սակայն հակված չէ գերագնահատել նման արդյունքի հեռանկարները, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Նախագահը միշտ նախընտրում է խաղաղ և բանակցային լուծումները։ Նա պատրաստակամություն է հայտնել խոսելու և հանդիպելու ցանկացածի հետ, և ես կարծում եմ, որ կա հնարավորություն հասնելու դիվանագիտական համաձայնության, որը կլուծի մեր մտահոգությունները։ Մենք շատ բաց կլինենք դրա համար, բայց չենք ուզում գերագնահատել հեռանկարները. դա հեշտ չի լինի», – ասել է նա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։