https://arm.sputniknews.ru/20261127/dilijanum-avartvel-e-haj-ev-adrbejanci-pvordzagetneri-5rd-handipumy-inch-e-qnnarkvel-109836491.html
Դիլիջանում ավարտվել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումը. ի՞նչ է քննարկվել
Դիլիջանում ավարտվել է հայ և ադրբեջանցի փորձագետների 5–րդ հանդիպումը. ի՞նչ է քննարկվել
Sputnik Արմենիա
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Վահան Կոստանյանը։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T17:15+0400
2026-11-27T17:15+0400
2026-11-27T17:22+0400
հայաստան
դիլիջան
ադրբեջանցի
փորձագետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109835352_0:96:1024:672_1920x0_80_0_0_04dec6c463b7aa5ba5d87bac7632777c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Դիլիջանում ավարտվել է Ադրբեջանի քաղհասրակության ներկայացուցիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը։Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցիչ։Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունները և մարդասիրական հարցեր։Հանդիպման շրջանակում աշխատանք է տարվել նաև հանձնաժողովների ձևաչափով։ Առանձին հանձնաժողովներում մասնակիցները քննարկել են համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա հնարավորությունները։Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։Այս տարվա փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ Հայաստան էին եկել ցամաքային սահմանով։Դրանից հետո ևս մեկ հանդիպում է եղել. հայկական պատվիրակությունն Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109835352_0:0:1024:768_1920x0_80_0_0_c6b9ba433abb5d5eb207a330f65219e9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դիլիջան, ադրբեջանցի, փորձագետ
հայաստան, դիլիջան, ադրբեջանցի, փորձագետ
17:15 27.11.2026 (Թարմացված է: 17:22 27.11.2026)
Բաժանորդագրվել
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր սեղանի մասնակիցների հետ հանդիպել են Ալեն Սիմոնյանը և Վահան Կոստանյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Դիլիջանում ավարտվել է
Ադրբեջանի քաղհասրակության ներկայացուցիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը։
Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և փորձագիտական շրջանակների շուրջ 60 ներկայացուցիչ։
Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրային և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորությունները և մարդասիրական հարցեր։
Հանդիպման շրջանակում աշխատանք է տարվել նաև հանձնաժողովների ձևաչափով։ Առանձին հանձնաժողովներում մասնակիցները քննարկել են համապատասխան ոլորտներում առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա հնարավորությունները։
Հիշեցնենք՝ 2025թ․ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Հայաստանի և Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ
տեղի էր ունեցել երկկողմ կլոր սեղան, որին մասնակցել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արդեն նոյեմբերին
Հայաստանի քաղհասարակության անդամներն էին Բաքու մեկնել (կրկին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում)։
Այս տարվա փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում անցկացվել էր երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ
Հայաստան էին եկել ցամաքային սահմանով։
Դրանից հետո ևս մեկ հանդիպում է եղել.
հայկական պատվիրակությունն Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։