Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են հերթական հումանիտար առաքելությունը՝ քաղաքացիական անձանց իրենց ընտանիքների հետ վերամիավորելու նպատակով։
Առաքելությունն իրականացվել է Բելառուս-Ուկրաինա սահմանին գտնվող «Նովայա Գուտա» անցակետում։ Մասնակիցների մեծ մասը տարեց մարդիկ էին, ովքեր տարբեր պատճառներով բաժանվել էին իրենց հարազատներից։
Ռուսաստանից Ուկրաինա է վերադարձել 23 մարդ, իսկ Ուկրաինայից հետ է եկել 20 մարդ։