Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը կապի մեջ է ԱՄՆ-ի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը կապի մեջ է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հետ՝ դիզելային վառելիքի մատակարարումների հարցով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Նրանք կապի մեջ են ամերիկյան էներգետիկայի նախարարության հետ»,- ասել է Նովակը՝ պատասխանելով գործարքի ընթացքի վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին նաև նավթամթերքի մատակարարումները։

Պուտինի խոսքով՝ Մոսկվան հաստատել էր նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ համաշխարհային շուկաներ։

ԱՄՆ վարչակազմը մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը պատժամիջոցներից բացառել է ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները համաշխարհային շուկաներ։

Leave a comment