Քաղաքականություն
27.11.2026 | 16:25
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծի շուրջ ընդդիմության քննադատություններին։
Նրա խոսքով՝ նախագիծը վերացնում է սուպերվարչապետական համակարգը և ամրապնդում խորհրդարանի դերը։ Ալեքսանյանը նշել է, որ պատրաստ են քննարկել հնչող մտահոգությունները և անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագիծը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ թույլ չեն տալիս նախագիծն իրեն փոխանցել՝ ծանոթանալու համար, պատգամավորն առաջարկել է ճշտել՝ հայերենո՞վ է նրան հարմար կարդալ Սահմանադրության նախագիծը, թե՞ ռուսերենով։
Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է նաև դատական համակարգի բարեփոխումներին, կուսակցությունների գործունեության արգելման հնարավոր հիմքերին, քաղաքացիությունից զրկելու դրույթին և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդ ընտրություններին չառաջադրվելու հայտարարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան