Հաքերներին ներխուժել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնական ամպային «Cloud One» հաշվարկային հարթակ․ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալությունը նշել է, որ ներխուժումը հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ՝ համակարգի արդիականացման ընթացքում։ Հաքերների ինքնությունը, ներխուժման մասշտաբները և գողացված տվյալների ծավալը դեռևս անհայտ են։
Այնուամենայնիվ, հարթակում պահվել է մեծ քանակությամբ զգայուն տեղեկատվություն, այդ թվում՝ մարտավարական, անձնակազմին վերաբերող և նյութատեխնիկական ապահովման տվյալներ։
«Մենք չենք մեկնաբանում կոնկրետ ցանցերի և համակարգերի անվտանգության վիճակը, խոցելիությունները կամ գործառնական կարգավիճակը։ Մենք շարունակաբար ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու գերատեսչության տեղեկատվությունը, համակարգերը և գործառնական կարողությունները», – նշել են ԱՄՆ ՌՕՈՒ-ից՝ ի պատասխան գործակալության հարցմանը։
«Cloud One»-ը ստեղծվել է 2017 թվականին՝ որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներքին թվային հարթակ։ Այն ապահովում է ՌՕՈՒ-ի հրամանատարական և կառավարման համակարգի գործունեությունը, որը միավորում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում հակաօդային պաշտպանության ռադարներից և տեղեկատվության այլ աղբյուրներից ստացված տվյալները։