«Կերևա՝ մեզնից ով է թալանչին». Սերժ Սարգսյան

«Ընդդիմության անելիքն այս պահին պետք է լինի մարդկանց բացատրելը, թե ինչքան վատն է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ինչքան մեծ վտանգ է այն ներկայացնում երկրի համար»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին անընդհատ պիտակավորում է՝ նրանց հանցագործներ և թալանչիներ անվանելով, նախագահ Սարգսյանը պատասխանեց, որ դատարաններում երևում է՝ ովքեր են հանցագործները և ովքեր են մարդկանց վրա ճնշում գործադրում։

«Կերևա՝ մեզնից ով է թալանչին»,- հավելեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment