Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված նամակները. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը կոչ է անում Ալեն Սիմոնյանին իր հետ Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված 1254 նամակները։
Նա նշել է, որ հոկտեմբերի 1-ին կառավարությանը փոխանցված նամակները, որոնք հավաքվել էին Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությամբ, դեռևս չեն ուղարկվել հայ գերիներին:
«Բացի դրանից, առ այսօր որևէ պետական մարմին գրավոր պատասխան չի տվել իմ հանրագրին՝ խախտելով օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը:
Քանի որ Սիմոնյանը պլանավորում է այցելել Ադրբեջան առաջիկա օրերին, շատ տեղին ու պահանջված կլինի, որ տեսակցի հայ գերիների հետ: Էլ չասեմ, որ պատեհ առիթ է գերիներին հայրենիք վերադարձնելու համար: Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով գերիների վերադարձը կամ տեսակցությունը չի ստացվում, ապա գոնե կարող է նվազագույն քայլ անել և նշածս 1254 նամակները հասցնի գերիներին: Ենթադրում եմ, որ նրա ադրբեջանցի գործընկերները դեմ չեն արտահայտվի նման մարդասիրական քայլի համար:
Նամակների տեղն էլ հուշեմ՝ արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն, որտեղ հանգրվանել են վարչապետի աշխատակազմի փոխանցող գրության միջոցով»,- գրել է Բեգլարյանը։