Կառավարությունը հաստատել է 2026-2028թթ․ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը հաստատել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության մշակած ՀՀ-ում 2026-2028 թթ․ ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։
Ռազմավարական ծրագիրը միտված է վերափոխել մարդկանց թրաֆիքինգի դեպքերի արձագանքման մոդելը վաղ հայտնաբերման և կանխարգելման համակարգային մոդելի՝ ներդնելով ազգային ուղղորդման ամբողջական մեխանիզմ և ապահովելով մարդկանց թրաֆիքինգի զոհերի աջակցության ծառայությունների հասանելիությունը երկրի ողջ տարածքով։
Միջոցառումների ծրագիրն ընդգրկում է 58 միջոցառում, որոնցում ներառված աշխատանքներն առաջիկայում ուղղված կլինեն՝
- թրաֆիքինգի դեպքերի վաղ հայտնաբերման և կանխարգելման մակարդակի բարձրացմանը,
- զոհերի նույնացման, աջակցության և վերականգնման համակարգի արդյունավետության աճի ապահովմանը,
- պետական մարմինների, տեղական կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանը,
- հանրային իրազեկվածության բարձրացմանը և խոցելի խմբերի պաշտպանվածության աստիճանի մեծացմանը,
- մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում թվային փոխգործելի համակարգերի ներդրմանը։
ՀՀ-ում 2026-2028թթ․ ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://welfare.gov.am/articles/news/news44: