«Սրանց ամենամեծ ձեռքբերումը մարդկանց զոհելն ու Արցախը հանձնելն էր». Հովհաննես Իշխանյանն իշխանությունների մասին

«Եռաբլուրն ընդլայնվել է հենց սրանց պատճառով, բայց խնդիրը ընդլայնվելու և չընդլայնվելու մեջ չէ. Եռաբլուրն այն վայրն է, այնտեղ այն մարդիկ են, որոնք քաղաքակրթության փոխանցելիության, մեր հայրենիքի, մշակութային ժառանգության պահպանության համար են իրենց կյանքը տվել… Եթե դու ուզում ես քո տեսակը, քո իրավունքները, քո ընտանիքի անդամներին պաշտպանես, այս աշխարհն այդպես է կառուցված, որ ցավոք, ընտանիքի անդամները նաեւ զոհվում են՝ գնալով ինքնապաշտպանության դրսևորումների»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուրի ընդլայնվելու վերաբերյալ հայտարարությանը:

«Հարցն այն է, որ 2020 թ.-ից հետո ովքեր ընդլայնել են Եռաբլուրը, նաև անարգել են Եռաբլուրի խորհուրդը։ Նրանք այդ զոհերի պատճառն են եղել, որովհետև իրենց դավաճանությամբ պատերազմ են հրահրել, որպեսզի Արցախը հանձնեն, այդ զոհերի կյանքն ընդհատվել է այն պահին և այն մտքով, որ ես այնտեղ եմ, որպեսզի հայ ժողովուրդն ազատ և անկախ ապրի, իսկ սրանք ասում են, որ իրենց ամենամեծ ձեռքբերումն էր այդ մարդկանց զոհելն ու Արցախը հանձնելը։ Հետևաբար, մեր հասարակական պրոբլեմը ոչ թե նրա մեջ է, որ Եռաբլուրը ընդլայնվում է կամ չի ընդլայնվում, այն նրա մեջ, որ անարգվել է Եռաբլուրի խորհուրդը։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ սուտ է խոսում, դրա համար մեր թեման նրա ստի նարատիվների մեջ մտնելն ու քննարկելը չի»,- հավելեց Հովհաննես Իշխանյանը:

Իշխանյանի ձևակերպմամբ. «Երբ մարդամեկը Արցախում հայկական մշակութային ժառանգությունը վերացնելու մասին ասում է, որ դա իրենց տարածքն է, ինչ ուզում են, անում են, դա անարգանք է Եռաբլուրում խաղաղ հանգչող մարդկանց հիշատակին։ Եվ էականն այն չէ, որ այս արարածը 2 տարի 8 ամիս չի ընդլայնում Եռաբլուրը… Այնտեղ հանգչում են նաև Արցախյան առաջին պատերազմի հերոսները, նաև այն հերոսը, ում ծնունդը 2 օր առաջ էր, ում անունը գրելը սահմանափակումների տակ է, և սրանք ոչինչ չեն անում, որ այդ արգելքը հանվի»։

Հովհաննես Իշխանյանն ընդգծում է. «Բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ցեղասպան և էթնիկ զտիչ է, որն ընդլայնել է Եռաբլուրը, նաեւ խաբել է բոլորիս ու տարել պատերազմ՝ ասելով՝ սա Սարդարապատն է, Թուրքիան վերադարձել է 100 տարի հետո՝ իր ցեղասպանության նկրտումներով, մենք էլ զենք ենք վերցրել, որ մեր հայրենիքն ու ընտանիքը պաշտպանենք: Բայց պարզվում է, որ դա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձեռքբերման համար էր, որ Ալեն Սիմոնյանը ուղղաթիռ նստի ու գնա կայֆավատներ անի, հետո գա այստեղ պարգևավճարներ ստանա և շրջափակման մեջ գտնվող մեր ընտանիքի անդամներին ուրանան»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment