https://arm.sputniknews.ru/20261127/hh-ardaradatutjan-nakhararutjunn-ardzaganqel-e-datavvorneri-miutjan-qnnadatutjany-109825695.html
ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության քննադատությանը
ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Դատավորների միության քննադատությանը
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը պնդում է, թե միությունը դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չէ և չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ, ուստի… 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T14:10+0400
2026-11-27T14:10+0400
2026-11-27T14:11+0400
հայաստան
հհ արդարադատության նախարարություն
հհ դատավորների միություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1013/66/10136696_0:85:1600:985_1920x0_80_0_0_6ebcb600df750e613426b356ad71188a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Հայաստանի դատավորների միության հայտարարությանը՝ նոր Սահմանադրության նախագծում դատական իշխանության անկախությունը վտանգող դրույթների վերաբերյալ։Նոյեմբերի 24-ին Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածին, մատնանշելով հոդվածում առկա վտանգները դատական իշխանության անկախության համար և կոչ անելով ԲԴԽ-ին քայլեր ձեռնարկել հոդվածն ու նմանօրինակ քննարկումները չեղարկելու համար։Ըստ արդարադատության նախարարության՝ Հայաստանի դատավորների միությունը 1997թ․-ին ստեղծված և պետական գրանցում ստացած ՀԿ է, որի անդամակցությունը կամավոր է, ընդ որում՝ անդամ կարող են լինել ինչպես գործող, այնպես էլ նախկին դատավորները։ Միությունը դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չէ և չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ։Ուստի գերատեսչության համար պարզ չէ, թե տարածված հայտարարությունն ում դիրքորոշումն է արտահայտում և ինչպիսի ընթացակարգով է ձևավորվել։Հիշեցնենք, որ Հայաստանի դատավորների միության հայտարարությունը բարձր էր գնահատել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և նշել` այս հայտարարությունը թերևս ամենալուրջ փաստաթուղթն է` ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1013/66/10136696_88:0:1512:1068_1920x0_80_0_0_80b2043069907170c3f79efa004d4b7c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ արդարադատության նախարարություն, հհ դատավորների միություն
հայաստան, հհ արդարադատության նախարարություն, հհ դատավորների միություն
14:10 27.11.2026 (Թարմացված է: 14:11 27.11.2026)
Բաժանորդագրվել
Գերատեսչությունը պնդում է, թե միությունը դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չէ և չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ, ուստի պարզ չէ, թե ում դիրքորոշումն է արտահայտում։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Հայաստանի դատավորների միության հայտարարությանը՝ նոր Սահմանադրության նախագծում դատական իշխանության անկախությունը վտանգող դրույթների վերաբերյալ։
Նոյեմբերի 24-ին Դատավորների միությունը
հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածին, մատնանշելով հոդվածում առկա վտանգները դատական իշխանության անկախության համար և կոչ անելով ԲԴԽ-ին քայլեր ձեռնարկել հոդվածն ու նմանօրինակ քննարկումները չեղարկելու համար։
Ըստ արդարադատության նախարարության՝ Հայաստանի դատավորների միությունը 1997թ․-ին ստեղծված և պետական գրանցում ստացած ՀԿ է, որի անդամակցությունը կամավոր է, ընդ որում՝ անդամ կարող են լինել ինչպես գործող, այնպես էլ նախկին դատավորները։ Միությունը դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չէ և չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ։
«Չվիճարկելով հասարակական կազմակերպության՝ իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ տարածված հայտարարությունը հասարակական կազմակերպության անունից հրապարակված հայտարարություն է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, դատական համակարգի, որևէ դատական ատյանի կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբողջության, պաշտոնական դիրքորոշումը»,- նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Ուստի գերատեսչության համար պարզ չէ, թե տարածված հայտարարությունն ում դիրքորոշումն է արտահայտում և ինչպիսի ընթացակարգով է ձևավորվել։
Հիշեցնենք, որ Հայաստանի դատավորների միության հայտարարությունը բարձր էր գնահատել ՀՀ առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանը և նշել` այս հայտարարությունը թերևս ամենալուրջ փաստաթուղթն է` ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։