ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ. ՀԾԿՀ նախագահ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոչ, ՀԷՑ-ի վերցրած վարկերը չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերությունը կրիտիկական ենթակառուցվածք է, և անթույլատրելի է, որպեսզի ֆինանսական և տեխնիկական կառավարման առումով ամենաթողություն տիրի, և հատկապես, ֆինանսների միգրացիայի խնդիր տեղի ունենա: Վերցված վարկերի տոկոսները, մեր հաստատված մեթոդաբանությամբ, չեն մտնում սակագնի մեջ»,- նշել է նա:

Նշենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերն ու դրանց տոկոսադրուքները մտնում են սպառողներին մատակարարվող հոսանքի սակագնի մեջ, և վարկերի դիմաց իրենց գրպանից են վճարում քաղաքացիները՝ թանկ սակագնի տեսքով:

Leave a comment