ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Այն, որ իշխանության հետևողականությունն ու ջանասիրությունը առանձնահատուկ են բռնաճնշումների ու ազատ խոսքը «քացու տակ» գցելու առումով, վստահ եմ, որ նույնիսկ նրանց արտաքին հովանավորները գիտեն:
Սրա շրջանակներում նախօրեին իշխող ռեժիմը 3 ամսով երկարացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը:
Թե ինչի մասին է Արմենին առաջադրված մեղադրանքը, ի դեպ, նույնիսկ դրսում գիտեն՝ ոչ մի բանի:
Որքան էլ, որ տհաճ ու արդեն սովորական է դարձել արձանագրելը, իշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող, իսկ օրենքներն ու Սահմանադրությունը՝ զուտ ձևական. «տուն է՝ թող լինի» սկզբունքով:
Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: