Թրամփը հավատում է, որ Ուկրաինայում հնարավոր է կարգավորման հասնել գործարքի կնքման միջոցով

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ պայմանավորվածություն պետք է ձեռք բերվի որքան հնարավոր է շուտ։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածության ձեռք բերման հնարավորությանը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Ես իսկապես հավատում եմ, որ դա (Ուկրաինայի հարցով գործարքի կնքումը՝ խմբ.) միանգամայն հնարավոր է»,-գրել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ պայմանավորվածություն պետք է ձեռք բերվի որքան հնարավոր է շուտ։

Ավելի վաղ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Մար-ա-Լագոյում կայացած հանդիպման ժամանակ քննարկել էին Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ Ռուսաստանը կցանկանար որքան հնարավոր է շուտ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ խաղաղ կարգավորման միջոցով։ Ընդ որում, ինչպես նշել է ՌԴ նախագահը, Մոսկվան պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևի ռեժիմի կողմից ցանկություն չի տեսնում։

Ռուսաստանը նաև բազմիցս հայտարարել է, որ Կիևի հետագա ֆինանսավորումը և արևմտյան սպառազինությունների մատակարարումները ձգձգում են հակամարտությունը և խոչընդոտում դիվանագիտական կարգավորման ուղիների որոնմանը։

Leave a comment